Այսօր պատգամավոր Հայկ Գեւորգյանը ասում է՝ 21 կիլոմետր Գորիսի հատվածում իրենցն է: Պարզվում է՝ մենք Ադրբեջանի հողում ենք ապրում, պարզվում է Սյունիքն  ադրբեջանական է, իսկ մենք չգիտենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այո, ճանապարհի պաստառը մերն է, Շուռնուխի հատվածում պաստառից այն կողմ ադրբեջանցիք են, բայց Շուռնուխի հատվածում ադրբեջանցիք ասում են՝ այս ճանապարհն է մերը,  ճանապարհից տեղ կա, որ աջ են գնացել, այսպիսի բան բացառվում է։ Բացառվում է թուրքերը թուղթ ցույց տան, որ մենք դա իրենց ենք տվել եւ Հայկ Գեւորգյանը բերանը բացելուց առաջ թող մի քիչ մտածի, չգիտեմ չհաջողված ինժեներ էր, հետո լրագրող էր։ Պրոֆեսիոնալ հարցեր կան, չի կարող են ամեն մարդ վեր կենա այս հարցերին առանց տիրապետելու խոսի, սրանք բլբլում են։ Նիկոլը ամեն հարցից բլբլում է»,- նշեց նախկին վարչապետը։

 Հրանտ Բագրատյանը հողերը  հանձնելու պատասխանատուներին համարում է վարչապետ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին  ու ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։

«Այս երկրում  չի եղել զորակոչ, երկու օր զորակոչ է եղել եւ կամավորականներին տարել, լցրել են ադրբեջանցիների բերանը: Մենք մի կերպ   բանակ ենք սարքել ջոկատներից, իսկ հիմա իրենք բանակը նորից ջոկատ են սարքում, Նիկոլը մասնատում է բանակը, միասնական բանակ չպետք է լինի,  որովհետեւ դա Ադրբեջանի պատվերն է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

ՀՀ նախկին վարչապետը համոզված է, որ շուտով սահմանային ճշգրտումներ կլինեն Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի մարզի հատվածներում․ «Գիտեմ, որ Արարատի հատվածում Ադրբեջանը պնդում է Տիգրանաշենքը իրենց վերադարձնել, առայժմ նրանց պահել է այն, որ Մոսկվան ասել է, որ այդ դեպքում Արծվաշենը հետ տվեք հայերին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed