Նոր պատերազմը սարերի հետեւում չէ, այդ իսկ պատճառով դավաճան Փաշինյանի ազատազրկումից հետո ընտրվելիք ՀՀ նոր ղեկավարը պետք է լինի այնպիսի մարդ, ով ունի արդյունավետ ճգնաժամային կառավարման եւ թշնամու նկատմամբ հաղթանակի հարուստ փորձ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փորձագետ Վահե Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «ՀՀ նոր ղեկավարից թշնամին վախ կզգա, ինչը պետք է լինի թե՛ նրա անձի, թե՛ արտաքին ճնշման արդյունք։

Հակառակ դեպքում նոր «նիկոլները ու նիկոլիստները», թեկուզեւ կրթված ու դիպլոմով, կկործանեն այս անգամ արդեն Հայաստանը, ավելի ճիշտ դրանից մնացած վերջին հատվածը։

Վերջապես պետք է հասկանալ, որ Փաշինյանը ուղղակի նիկոլիզմի առաջնեկն էր, շատուշատ այլ «նիկոլներ ու նիկոլիստներ» կան, որոնց երբիցե չպիտի տրվի պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed