Նոր ուսումնական պլանը հնարավորություն տվեց դպրոցներին սահմանել 5-օրյա ուսման ռեժիմ. Ժաննա Անդրեասյան

Նոր ուսումնական պլանը հնարավորություն տվեց դպրոցներին սահմանել 5-օրյա կամ 6-օրյա ուսման ռեժիմ եւ մենք ինքներս ողջունեցինք, որ այն դպրոցները, որոնք չունեն դասարանները կիսելու խնդիր, այսինքն դասարանում երեխաների խտությունը մինչեւ 20 է, նրանք անցնեն 5-օրյա ռեժիմի: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը:

«Իսկ մյուս դպրոցներում, որտեղ դասարանները կիսելու հարց առաջանում է, կարող են  որոշում կայացնել անցնել 5-օրյա կամ 6-օրյա ուսման ռեժիմի»,-ասաց նա:

Փոխնախարարը նաեւ նշեց, որ հիմա քննարկվում է այն տարբերակը, որ հանվի դասարանում առավելագույնը 20 աշակերտի առկայության մասին սահմանափակումը եւ շեշտը դնել հեռավորությունը պահպանելու վրա: Այսինքն եթե դպրոցը կարողանում է ապահովել անհրաժեշտ հեռավորություն աշակերտների միջեւ, ապա դասարանում կարող են լինել 20-ից ավելի աշակերտներ, եւ անցնել 5խօրյա ռեժիմի:

Ընտրացանկ