Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չենք կարող չեղարկել, բայց մի բան արդեն հիմա պետք է փոխվի. Վազգեն Մանուկյան

Իհարկե, ոչ մեկս համաձայն չենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ, բայց չենք կարող չեղարկել, որովհետեւ դրա հետեւում կանգնած է պատերազմ, որը մեզ պետք չի եւ որին մենք հիմա պատրաստ չենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Բայց  կգա ժամանակը եւ այդ փաստաթուղթը կփոխվի էապես: Մի բան փաստաթղթում արդեն պետք է փոխել: Այն ճանապարհները, որոնք անցնելու են Զանգեզուրով, Հայաստանի տրածքի բոլոր ճանապարհները պետք է վերահսկվեն միայն ու միայն Հայաստանի կողմից: Ոչ մի ուրիշ պետություն իրավունք չունի վերահսկել մեր ճանապարհները»,-ասաց նա:

Վերջին գրառումները

Ընտրացանկ