Փետրվարի 13-ի Երևանի  (Նուբաաշենի) երկրաշարժին մինչև հիմա հետևել է 110 հետցնցում։

Ինչպես «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ ծառայության նախկին պետ, ներկայումս ԱԻՆ Սեյսմիկ ծառայության տնօրենի գլխավոր խորրդական Հրաչ Պետրոսյանը՝ ներկայումս նկատվում է սեյսմիկ ակտիվության թուլացում։ «Նուբարաշենի՝ ամսի 13-ի երկրաշարժից հետո գրանցվել է 110 հետցնցում։ Դրանցից մի քանիսը շատ թեթև զգացվել են առանձին տեղերում՝ առանձին մարդկանց կողմից։

Ըստ որում՝ նույն տեղում 2 հոգի զգացել են, մնացածը չեն զգացել։ Եվ ընդհանուր քանակի առումով սեյսմիկ ռեժիմն էդ օջախում թուլանում ա»,-ասաց Հրաչ Պետրոսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed