Ո՞ր կուսակցությունը կգլխավորի Հրանտ Բագրատյանը

«Ազատություն» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը: 

Ընտրական ցուցակի առաջին երեք տեղերում են.

1.          Հրանտ Բագրատյան

2.          Աիդա Բատիկյան

3.          Արամայիս Ասատրյան

«- Բայց մարդիկ, ուժեր կան, որ և՛ պայքարում են հեռացման համար, և՛ զուգահեռ քննարկում են հավանական ընտրություններին մասնակցության հարցը։ 

– Մենք էդ տեսակը չենք, մենք դա սխալ ենք համարում, մենք դա համարում ենք դավաճանություն 17 ուժերի նկատմամբ»:

Սա հատված էր «Հրապարակ» թերթի և Հրանտ Բագրատյանի միջև երկխոսությունից:

«ՉԻ». Հեչ լավ բան չստացվեց, դավաճանների քանակը գնալով ավելանում է: Հայրենիքի փրկության շարժումը իր պայքարը սկսեց, որ ազատվի մեկ դավաճանից, բայց արդյունքում դավաճանների քանակն ավելացավ: Ճիշտ է՝ առայժմ դավաճանում են Մանուկյանին, Բագրատյանին ու Իսագուլյանին, բայց հայտնի փաստ է՝ մեկ անգամ դավաճանողը կդավաճանի կրկին:

Բագրատյանը սիրում է իր խոսքում թվեր օգտագործել ու նրանց հետ տարբեր գործողություններ անել: Կարո՞ղ է մի պարզ հարցի պատասխանել՝ 17-ի ընդհանուր «ՀՆԱ-ի» մեջ քանի՞ տոկոսն է եղել իր ղեկավարած «Ազատություն» կուսակցության ներդրումը: Կամ ավելի հեշտացնենք հարցը. եթե Բագրատյանի կուսակցությունը չմասնակցեր Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին, որքա՞ն քիչ մարդ կմասնակցեր դրանց: Պատասխանի հարցում թող չտանջվի. ցուցարարների քանակն ընդամենը մեկ մարդով քիչ կլիներ: Առավելագույնը՝ երկու, քանի որ մեկ-մեկ նաև անձնական վարորդն է մասնակցել հանրահավաքներին:

Մյուս կողմից՝ այսպիսի մեկնաբանությունների համար մեղավոր են 17-ի շարժման առանցքային կուսակցությունները: Ինչո՞ւ էիք մարդ-կուսակցություններին բանի տեղ դնում, նրանց հետ հավասարը հավասարի հետ նստում-կանգնում, որ հիմա էլ լսեք, թե դավաճանել եք: Միևնույն է՝ Բագրատյանը չի սիրում գործող իշխանություններին ու գալու էր ձեր հանրահավաքներին:

Վերջին գրառումները

Ընտրացանկ