Ողբերագական ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում․ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում

Այսօր, հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Լեոնիդ Խոմյակովը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի թիվ 110 հասցեի դիմաց բախվել է նույն փողոցի բնակիչ 83-ամյա Սերյոժա Հակբյանին պատկանող КАМАЗ մակինշի ավտոմեքենային ամրակցված կցորդիչի հետնամասին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի և ավագ տեսուչ Թելման Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությւնը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գոռ Դավթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուծությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լ․ Խոմյակովը ծառայում էր Գյուրիում տեղեկայված ՌԴ ռազմաբազայում։

Լուսանկարը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերջին գրառումները

Ընտրացանկ