Ես տոհմական հեքիմ եմ: Վաղուց եմ ծանոթ «առողջ ապրելակերպին»: Մարդկային ցավը թույլ չի տալիս լռել: Առավել ևս, որ իմ զինանոցում կա հիանալի միջոց՝ յուղի հանուկ (հյութ), բուժում է ողնաշարը, երբ նրա վրա դրվում է թրջոցների տեսքով:

Բաղադրատոմս 1

Հանուկը պատրաս

տել հետևյալ կերպ. վերցրեք 5գ կղմուխի (Հեղինեի խոտ) արմատ, վաղենակի ծաղիկներ, կռատուկի արմատ, թուրինջխոտ, արևքուրիկ, գիհիի պտուղներ, եզան լեզու,  ծովաբողկի արմատ, կանթեղախոտ, էվկալիպտի (նվենի) տերև:

Ամեն ինչ մանրացրեք 2-3 անգամ աղացով: Եգիպտացորենի յուղը (150գ) արծնապակյա ամանի մեջ թույլ կրակի վրա տաքացնել:

Մաքուր, չոր ապակե բանկան տաքացրեք գազի վրա, լցրեք այն բուսական խառնուրդով, տաք յուղ լցրեք, ծածկեք, մուգ կտորով փաթաթեք և դրեք տաք տեղում 40 օր: Դրանից հետո նեյլոնե խիտ գործվածքով քամեք շշի մեջ:

Լցնել 5գ ծաղկախյուս (մեղվի սնունդ) և ակնամոմ, 2գ մենթոլի փոշի (մենթոլի բացակայության դեպքում փոխարինել 20գ վայրի անանուխով), հերմետիկ փակել և դնել տաք տեղում ևս 20 օր: Յուղը նաև արտաքին օգտագործման համար է` հայմորիտի, թութքի, սպիների, խպիպի, շանակագեղձի բորբոքման, ադենոմայի բուժման համար:

 Բաղադրատոմս 2

Եվս մեկ այլ բաղադրատոմս. 10 գ մաստիկի խեժ լցնել 100 գ բևեկնախեժի մեջ (կարող եք փոխարինել 20գ սոճու խեժով): Հերմետիկ  փակեք և դրեք տաք տեղում, մինչև լուծվի միատարր զանգվածի:

Ստացված յուղի հանուկը (հյութը) 1:1 կամ 1:1,5 համադրությամբ խառնել բևեկնախեժի հետ: Քսել ցավոտ տեղին կամ խոնավեցված շղարշ դնել, իսկ վերևից ծածկեք ցելոֆանե թաղանթով, փայլաթիթեղով 12-24 ժամ: Թերապևտիկ ազդեցությունը կզգաք 10-30 րոպեից:

Կրկնեք 2-3 օր հետո, եթե ցավերը շարունակվեն:

Այն հերմետիկորեն պահվում է մութ տեղում ավելի քան մեկ տարի:

Արտրոզով հիվանդների համար անհրաժեշտ է խմել խնձորի քացախ՝ 3 թեյի գդալ 1 բաժակ ջրի մեջ՝ օրական 3 անգամ, ուտել շագանակագույն ջրիմուռներ, պահպանել բուսական դիետա:

Կարևոր է կիտրոնները կեղևով օգտագործել: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed