Գեղեցկուհի երգչուհի Քրիստինա Եղոյանը շլացուցիչ երգ է ներկայացրել՝ «Ոնց ասա»։ Տեսահոլովակը, որը նկարահանվել է Նորայր Եղյանի հետ, հիանալի է ստացվել։ Երաժշտության և խոսքերի հեղինակն Արման Անտոնյանն է։ Պարզապես հրաշալի աշխատանք է ստացվել։

Ռոմանտիկ տեսահոլովակում ցուցադրվում է սիրո հրաշալի պատմություն՝ լի զգացմունքային բռնկումներով, էմոցիոնալ պոռթկումներով և անվերջանալի անակնկալով։

Նորայրն ու Քրիստինան այնքան ներդաշնակ են իրենց դերում, կարծես իրապես սիրող զույգ լինեն։ Նորայրը հրաշալի անակնկալներ է պատրաստում սիրելիի համար, իսկ Քրիստինան կենցաղային հարցերը խաղով ու ռոմանտիկայով է լցնում՝ միապաղաղությունը վերացնելու համար։

Ամեն ինչ արժե վերջին հատվածը, երբ աստղապատ երկրնքի ներքո Նորայրն ամուսնության առաջարկություն է անում Քրիստինային՝ հարսնաքողը հագցնելով նրա հրաշք դեմքին։ Քրիստինան համաձայնվում է ու միանգամից պարզում ձեռքը՝ մատանին դնելու համար։

Անչափ գեղեցիկ ու ռոմանտիկ է ստացվել, ու, վստահաբար, դուր կգա բոլորին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed