ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության էր եկել Ղարաբաղը հանձնելու համար, իսկ այժմ նա ցանկանում է Ռուսաստանը դուրս մղել Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի ոլորտից: Այս մասին մարտի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Արեւմուտք ուղղել:

Զոհրաբյանը նշեց, որ դա Թուրքիայի ուղղակի ներկայություն է նշանակում տարածաշրջանում: «Մենք դա տեսնում ենք Վրաստանի օրինակով: Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից», – հավելեց պատգամավորը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed