Պահպանեք լավագույն բաղադրատոմսը՝ մեր սիրելի գաթայի․ պատրաստում եմ նույնիսկ տոն օրերին

Կարծում ենք, մածունով գաթա բոլորն են սիրում։ Իսկ եթե ասենք, որ կա դրա ավելի լավ ու համեղ տարբերակը, որի համար նույնիսկ խորիզ պատրաստելու կարիք չկա․․․ Սեղանից իսկույն կանհետանան։

Անհրաժշետ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 500գ
  • կարագ՝ 200գ
  • շաքարավազ՝ 1թ․գ
  • թթվասեր՝ 200գ
  • ձու՝ 1 հատ
  • սոդա՝ 1/2թ․գ․
  • աղ՝ 1/2թ․գ․

միջուկի համար․

  • ընկույզ՝ 200գ
  • շաքարավազ՝ 200գ
  • կարագ՝ 1ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Պատրաստել խմորը։ Դրա համար կարագը հանել սառցարանից և անցկացնել խոշոր քերիչով՝ անմիջապես ալյուրի մեջ։

Ավելացնել աղն ու շաքարավազը և ձեռքերով խառնել այնպես, որ մանր փշուր ստացվի։

Առանձին հարել ձուն։ Ավելացնել թթվասերն ու սոդան, շարունակել հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Ձվային զանգվածը միացնել ալյուրով փշուրի հետ։

Խառնել գդալով և ձեռքերով խմոր հունցել։

Միջուկի համար․ մանրացնել ընկույզը, ցանկալի է դանակով։ ՄԻացնել շաքարավազի հետ ու լավ խառնել։

Խմորը հանել սառնարանից, գրտնակել՝ 3մմ-ից ոչ հաստ շերտ ստանալով։ Խմորին քսել հալացրած կարագ և ցանել ընկույզով միջուկը։

Փաթաթել ռուլետի պես, ձու քսել և կտրատել նեղ կտորների։

Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը դնել գաթայի կտորները։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 20-25 րոպե։

Վերջին գրառումները

Ընտրացանկ