Միասին դրանք արտահայտում են գործնականություն և ամրություն, բայց, միևնույն ժամանակ, ջերմություն ու լավատեսություն:

Pantone ինստիտուտը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել է միանգամից երկու երանգ: Կազմակերպության հիմնավորմամբ՝ այս երկու գույները միասին ընդգծում են, թե ինչպես կարող են տարբեր տարրեր միավորվել և փոխլրանցել միմյանց:

Pantone-ի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզեմանը նշել է, որ երանգների միությունն արտահայտում է դրական տրամադրություն, որն ուժեղացնում է «ոգու ամրությունը»: Ըստ նրա, միասին այդ համադրությունը մարդկանց տալիս է դիմացկունություն, խոհականության զգացում, բայց միևնույն ժամանակ հույս, որ ամեն ինչ կդառնա ավելի պայծառ ու մտերմիկ:

Pantone-ում պարզաբանում են, որ 2021-ի էներգետիկ և ոգեշնչող գույները պետք է «կենսախնդություն» առաջացնենեն և օգնեն մարդկանց էներգիա ու հստակություն գտնել, որպեսզի հաղթահարեն շարունակական անվստահությունը:

«Լուսավորող» PANTONE 13-0647-ը բաց և ուրախ դեղին գույնն է՝ կենսական փայլով և արևի էներգիայով ջերմացնող: «Բացարձակ մոխրագույնը»-ը՝ PANTONE 17-5104-ը, խորհրդանշում է կայունություն և հուսալիություն, որոնք հավերժ են և ամուր հիմք են տալիս: Դա լողափի խճաքարերի և բնական տարրերի գույնն է, որոնց խամրած տեսքը շեշտում է ժամանակի փորձությանը դիմակայելու ունակությունը՝ խթանելով ինքնատիրապետման և ամրության զգացումը:

Pantone-ն ավելի քան 20 տարի ուսումնասիրում և կանխատեսում է գույների դիզայնը: Հաջորդ տարվա գույնը որոշելու համար ընկերությունը տարվա ընթացքում նոր լուծումներ է փնտրում տարբեր ոլորտներում՝ զվարճանքներից մինչև ճանապարհորդություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed