Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու միջազգային ուժերի նպատակը հենց այսօրն էր. այս ծրագիրը բաղկացած էր երեք փուլերից: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:

Նրա խոսքով, առաջին փուլով Փաշինյանը պետք է կազմաքանդեր Հայաստանի բանակը, հասարակությունը բաժաներ սեւերի ու սպիտակների, մեր հերոսներին արժեզրկեր, հետո պատերազմը հրահրեր, պատերազմի արդյունքում հանձներ Արցախն ամբողջությամբ եւ երրորդ փուլում պետք է Հայաստան բերի թուրքական կապիտալը. «Դրա համար եւս հողը նախապատրաստված է: Նրանք պատերազմի ժամանակ անցկացրեցին ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Եթե ասում են, որ ՀՀ-ում կա ապօրինի գույք, որը պետք է բռնագանձել, ի վերջո այդ գույքը պետք է գտնի իր գնորդին: Բայց քանի որ Հայաստանում չկա այդ մարդը, որ ունի այդ վճարունակությունը, փաստացի այդ գույքը դառնալու է թուրքական կապիտալի սեփականություն: Նիկոլ Փաշինյանի երրորդ արարը դա է լինելու»,-ասաց Մանթաշյանը:

Անդրադառնալով պատերազմին, նա վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէր ավարտել պատերազմը, որովհետեւ չէր հանձնել Արցախն ամբողջությամբ. «Պատերազմը կանգնեցվել է ռուսական կոշտ ուժով, որը ոչ միայն Փաշինյանի, այլ նաեւ Ալիեւի վրա է ազդել, որ պատերազմը օր առաջ կանգնեցվի»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed