Պղինձը գրեթե 2 տոկոսով էժանանում է Չինաստանում COVID-ի հետ կապված իրավիճակի վատթարացման ֆոնին

Երկուշաբթի առավոտյան պղնձի արժեքը շուրջ 2 տոկոսով նվազում է Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկման ֆոնին, որն այս արդյունաբերական մետաղի ամենախոշոր սպառողն է, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:

Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,97 տոկոսով՝ հասնելով ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) մինչեւ 3,6187 դոլարի:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ կայացած սակարկությունների արդյունքներով՝ մեկ տոննա պղնձի արժեքը, եռամսյա մատակարարումներով, նվազել է 0,59 տոկոսով՝ մինչեւ 8131 դոլար, ալյումինի տոննայի արժեքը՝ 0,74 տոկոսով, մինչեւ 2021,5 դոլար, ցինկի՝ 2,58 տոկոսով, մինչեւ 2813,5 դոլար:

Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է զգալիորեն ազդել շուկաների տրամադրության վրա: Չնայած պատվաստանյութերի օգտագործման զանգվածային ծավալմանը, ամբողջ աշխարհում շարունակվում են հայտնաբերվել վարակման նոր դեպքեր: Այսպես՝ Չինաստանի Հեբեյ նահանգի երկու քաղաքների իշխանությունները կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով անցկացրել են ամբողջ բնակչության COVID-19-ի թեստավորում եւ մարդկանց խնդրել մեկ շաբաթ տանը մնալ:

Դրանից բացի, Ճապոնիայում երկու պրեֆեկտուրաներ կորոնավիրուսի պատճառով հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ: Երկրում նաեւ հայտարարել են վիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին, որը տարբերվում է Մեծ Բրիտանիայում եւ ՀԱՀ-ում տարածվողներից:

Վերջին գրառումները

Ընտրացանկ