Փող չունեք, գե րի հան ձնվեք․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

Պետք է առաջին հերթին բանակ ունենայինք, որ այսօր չվախենայինք կրակել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին։

Բաբայանն ասում է՝ չպետք է թույլ տրվեր, որ հակառակորդը ներթափանցեր մեր տարածք, բայց եթե արդեն տեղի է ունեցել, պետք է բանակ կառուցել․ «Հեքիաթ են պատմում, ասում են՝ փող չունենք։ Փող չունեք, գերի հանձնվեք։ Ասա խելք չունենք, հասկանանք, որ ասում եք փող չունենք, չենք հասկանում»։

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացներին, Բաբայանն ասում է՝ առաջին հերթին պետք է վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը, տալ մանդատային տարածք, նոր միայն գնալ դեմարկացիայի և դելիմիտացիայի։

Վերջին գրառումները

Ընտրացանկ