Պուտինը վստահ է, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը օգուտ կբերի Երեւանին ու Բաքվին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը օգուտ կբերի եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  կայացել են երկուշաբթի՝ Մոսկվայում:

«Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ եւ՛ Ադրբեջանի նախագահին, եւ՛ Հայաստանի վարչապետին, այն բանի համար, որ նրանք համաձայնեցին գալ Մոսկվա, որպեսզի հանդիպենք, որպեսզի քննարկեն անցյալ տարվա նոյեմբերի 9-ի խաղաղ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը: Մենք եկանք այն եզրակացության, որ համաձայնագրի պայմանները հիմնականում պահպանվում են, եւ որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել:

Համոզված եմ, որ այդ համաձայնագրերի իրականացումը օգուտ կբերի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդին եւ, անկասկած, օգուտ կբերի տարածաշրջանին ընդհանրապես, իսկ դա նշանակում է՝ նաեւ Ռուսաստանի Դաշնության շահերին»,- բանակցություններից հետո ճեպազրույցում ասել է Պուտինը:

Վերջին գրառումները

Ընտրացանկ