Քարդի Բին կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմում

Քարդի Բին ստացել է իր առաջին գլխավոր դերը կինոյում։ Հիփ-հոփի աստղը պետք է գլխավոր դերում հանդես գա Paramount-ի առաջիկա ֆիլմում, որը կոչվում է Assisted Living: Այս մասին հայտնում է Variety-ն։

Դերասանուհին մարմնավորելու է խաբեբա Էմբերի դերը, որը անհաջող կողոպուտից հետո փախչում է ոստիկաններից՝ փորձելով թաքնվել։ Չունենալով տարբերակներ՝ Էմբերը քողարկվում է տարեց կնոջ անվան տակ եւ թաքնվում մի վայրում՝ ծերանոցում, որտեղ ոչ ոք չի այցելի։

Աղբյուրը՝ PeopleTalk

Ընտրացանկ