Քոչարյանը հավաստիացրել է, որ ընտրվեց՝ ռևանշ չի անի, պատերազմ չի սկսի

Վերջին երեք տարվա ընթացքում հետեւողաբար քայքայվել է Հայաստանի ԶՈւ մարտունակությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Պոզներ» հաղորդման եթերում:

Նախկին նախագահը հիշեցրել է, որ բոլոր փորձագետների կարծիքով՝ հայկական բանակն առավել մարտունակ բանակն է Հարավային Կովկասում:

«Նպատա՞կը: Նոր իշխանությունը 2018 թվականի իրադարձություններից հետո ունեցել է պաթոլոգիական վախ եւ անվստահություն բանակի նկատմամբ, մի շարք պատճառներով, այդ իշխանության մարդիկ չեն ծառայել, բանակին չեն վստահել, վախեցել են, ընթացել է առաջին ղարաբաղյան պատերազմի հերոսներին որակազրկելու գործընթաց, սկսվել է դատավարություն մարտի 1-ի գործով, այսպես կոչված կոռուպցիոն գործեր, որոնցում չեն բացահայտվել կոռուպցիոն տարրեր: 2,5 տարում փոխվել է 3 ԳՇ ղեկավար եւ Պաշտպանության բանակի 3 հրամանատար»:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդմիշտ են հանձնվել հողերը, նախկին նախագահը նշել է, որ չէր պնդի, որ ամեն ինչ կորած է: Նրա խոսքով՝ կա հնարավորություն, առնվազն բանակցային գործընթացում, քննարկել ԼՂԻՄ-ի կազմում ընդգրկված տարածքների հարցը: Նախկին նախագահն ընդգծել է, որ դա բարդ գործընթաց է, սակայն հնարավորություններ կան:

Ինչ վերաբերում է ռեվանշին, ապա, նա փաստել է, որ խոսքը չի վերաբերում ռեվանշին, սակայն հավերժ չափազանց անարդար չի կարող լինել աշխարհը: «Եթե ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը, պետք է լուծում գտնել, որը կընկալվի արդարության տեսանկյունից բավականաչափ ըմբռնումով»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Խոսելով իշխանության գալու դեպքում ռևանշի հնարավորության մասին՝ Քոչարյանը նշել է, որ հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած սթափ մտածող մարդու մտքով չի կարող անցնել ռևանշի գաղափարը:

«Բայց շատ անարդար աշխարհը չի կարող երկար և հավերժ լինել: Այդ պատճառով իրավիճակը պետք է դիտարկել այն տեսակետից, թե որքանով ենք մենք ուզում վերջ դնել հակամարտությանը և գտնել այնպիսի լուծում, որը կլինի արդար»,- ասել է Քոչարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed