ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն մտադիր է ամերիկյան հետախուզության գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա երեքշաբթի հրապարակայնորեն Իրանին մեղադրել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության մեջ, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նրանց տեղեկություններով՝ Պոմպեոն մտադիր է Իրանին մեղադրել ահաբեկչական խմբավորմանն աջակցելու, ինչպես նաեւ դրա անդամներին ապաստան տրամադրելու մեջ:

Գործակալությունը նշում է, որ Պոմպեոն կարող է նաեւ հայտնել անցյալ տարվա օգոստոսին «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի վնասազերծման մանրամասները՝ հիմնված ԱՄՆ հետախուզության տվյալների վրա:

The New York Times պարբերականը նոյեմբերին, վկայակոչելով Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններում աղբյուրներին, հայտնել էր, որ «Ալ Քաիդայի» պարագլուխներից Աբդուլլահ Ահմեդ Աբդուլլահը, ում ԱՄՆ-ում կասկածում են Քենիայում եւ Տանզանիայում ամերիկյան դեսպանատների մոտ ահաբեկչությունների կազմակերպման մեջ, ոչնչացվել է 2020 թվականի օգոստոսին Իրանում: Պարբերականի տեղեկություններով՝ նրան ոչնչացնելու գործողությունը օգոստոսի 7-ին Թեհրանում անցկացրել են Իսրայելի հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատողները, որոնք գործել են ԱՄՆ կողմից:

Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների մոտ ահաբեկչական հարձակումները կատարվել էին 1998 թվականին: Դրանց հետեւանքով զոհվել էր 224 մարդ, որոնց թվում՝ ԱՄՆ 12 քաղաքացիներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed