ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին առանձին բանակցություններ տեղի չեն ունեցել, Sputnik գործակալության հայկական ծառայության համապատասխան հարցին պատասխանել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը նշել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է բողոքի ակցիաներին, ընդդիմադիր շարժման մի մասն է, որին ինքն աջակցում է: Այլ ձևաչափով համագործակցության քննարկումներ չեն եղել։

Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի  հետ համագործակցելու հնարավորության մասին

«Ձեռնպահ եմ մնում բոլոր կողմերի հետ նման քննարկումներից, որպեսզի դա չընդունվի որպես զուգահեռ գործընթաց»,-նշել է Քոչարյանը:

Հարցին, թե որքանով է Սարգսյանը մեղավոր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար, Քոչարյանը զերծ է մնացել գնահատականներ հնչեցնելուց։

«Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել։ Ինձ համար դա (2018 թվականը) անհասկանալի տարի էր։ Չէի կարծում, որ մեր ժողովրդին կարելի է այդքան հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկել, որ տեխնոլոգիաների կիրառումը կարող է այդքան արդյունավետ լինել հայ հասարակության մեջ»,- ասել է Քոչարյանը։

Ընդ որում, նա նշել է, որ ՀՀԿ-ին քննադատել է այն ժամանակ, երբ այն դեռ իշխանության ղեկին էին։

«Եղել են խնդիրներ, որոնք հանգեցրել են այդ գործընթացներին։ Բայց այստեղ ակնհայտ էր նաև տեխնոլոգիաների կիրառումը, աշխարհաքաղաքական բաղադրիչի առկայությունը, արտաքին, ոչ հայկական ուժերի ակտիվ միջամտությունը»,- ընդգծել է Քոչարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed