Ռոբերտ Քոչարյանը հայերեն ո՛չ գրել, ո՛չ էլ խոսել գիտի․ինչու՞ է բարկացել Ալեն Սիմпնյանը

Չնայած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն հարցը՝ պատգամավորներն իրենց ելույթներում շեղվեցին թեմայից:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ելույթի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին բանավեճի հրավիրելուն.

«Եկեք բանավեճի և պատասխանեք հարցին՝ ո՞վ է Արցախը դուրս թողել բանակցային պրոցեսից: Դուք բանավեճի չեք կարող գալ, դուք չեք կարող խոսել»,- ասաց Սիմոնյանը:

Փոխխոսնակն անդրադարձավ նաև Քոչարյանի՝ Փաշինյանի հրավերը մերժելուն:

«Բանավեճի չի գալիս, որ խոսի կոնկրետ մեկի հետ, այլ գալիս է քաղաքացիների հետ խոսելու համար: Բայց այստեղ էլ խնդիր կա: Ախր, էդ մարդը հայերեն գրել չգիտի, ո՛չ խոսել գիտի, ո՛չ գրել: Ո՞նց է էդ մարդը գալու բանավեճի»,- ասաց նա՝ հավելելով, որ կարող էր Քոչարյանը գալ բանավեճի՝ բանավիճելու մյուս թեկնածուների հետ: 99-ին Ստամբուլում Քոչարյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմի մեջ: Եվ ինչպես նշեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, բանակցությունները ձգվել են այնքան, մինչև Ադրբեջանն ուժեղանա,- նշեց նա:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի այս դիտարկման մասին, թե իշխանությունները նորմալ կադրեր չունեն՝ Սիմոնյանն ասաց. 

«Բա Աննա Գրիգորյանն էլ է մեր կադրը, բա ինչի՞ է Աննա Գրիգորյանին վերցրել իր ցուցակ, եթե մենք նորմալ կադր չունենք: Ճիշտ է, անհաջող կադր է, երևի դրանից է: Բայց էդ դաշինքը երկար չի լինի: Ամսի 21-ի լույսը բացվելու է, ու էդ փուչիկը փչած ոչ մի բան չի մնալու»: 

Անդրադառնալով այն փաստին, որ Քոչարյանի գլխավորած դաշինքի Տավուշի պատասխանատուն Օնիկ Գասպարյանն է լինելու՝ Սիմոնյանն ասաց. 

«Պատերազմի պարտության հետ Օնիկ Գասպարյանը կապ չունի՞: Երբ Նիկոլ Փաշինյանի հետ շփումներ էր ունենում, էդ ժամանակ հաշիվ չէր, հիմա հաշի՞վ է, ո՞ւմ եք խաբում»:

Փոխխոսնակը հիշեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է Մարտի 1, գնդակահարվել են 10 մարդիկ, մարդու գլուխը զուգարանում այնքան են խփել պատին, որ մահացել է:

Վերջին գրառումները

Ընտրացանկ