«ՌԻԱ Նովոստին» անդրադարձել է հայերի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ «Թուրք Նիկոլ» պաստառներով բողոքի ցույցին

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մոտ հայերի կողմից իրականացվող բողոքի ակցիային, որը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական այցով Ռուսատանի Դաշնություն մեկնելու առնչությամբ: Լրատվամիջոցի թղթակցի խոսքով՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դեսպանատան շենքի մոտ: Դեպքի վայրում ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում: Դեսպանության շենքի առջև հանգիստ մթնոլորտ է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են «Թուրք Նիկոլ», «Stop Նիկոլ» և այլ գրությամբ պաստառներ: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ ընթացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ բանակցություններ:

Վերջին գրառումները

Ընտրացանկ