Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Ռոման» լրացուցիչ ժամանակում 2։4 հաշվով պարտվել է «Սպեցիային», սակայն մայրաքաղաքային թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն 0։3 հաշվով 5-ի փոխարեն 6 փոփոխություն կատարելու համար, հաղորդում է gazetta.it-ը։

Իտալիայի գավաթի խաղարկության կանոններով նախատեսված չէ լրացուցիչ փոփոխություն լրացուցիչ ժամանակում։ Այդ կանոնը գործում է ՈւԵՖԱ-ի մրցաշարերում։

95-րդ րոպեին «Ռոման» կատարել էր կրկնակի փոփոխություն։ Ընդ որում, «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին այդ դրվագում թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային զգուշացրել է, որ արդեն սպառել են փոփոխությունների հնարավորությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed