Հոկտեմբերի 7-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Զրուցել ենք մոբիլիզացիոն խնդիրների հետ կապված, նաև համապատասխան աշխատանք կատարել նրանց հետ, ովքեր մարտի դաշտից փախել են։ Ես Արցախի նախագահի աշխատասեղանի վրա դրված կազմել էի հիմնական միջոցառումների պլան, այսինքն՝ ռազմական դրությունից ու պետությունը խաղաղից պատերազմի տեղափոխելու պլան։

11-րդ կետը, որում նշված է՝ ապահովել բանակի հեռանկարային համալրումը, սանիտարական կորուստների վերականգնումը, նոր ձևավորվող զորամասերի ստորաբաժանումներով համալրումը, ինչպես նաև առաջարկել հատուկ մեկամսյա կամ երեքամսյա հավաքներ իրականացնել, ամեն անգամ, երբ ես մտնում էի Արայիկ Հարությունյանի աշխատասենյակ, այդ կետը տարբեր գրիչներով գրում էի ու ասում էի՝ սա ձեր հացն է», – պատմել է Օհանյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed