Samsung-ը ստեղծել է սարք, որն օգնում է գտնել կորցրած իրերը

Samsung հարավկորեական ընկերությունը ներկայացրել է Galaxy SmartTag նոր սարքը: Այն թույլ է տալիս պարզել տարբեր առարկաների գտնվելու վայրը, որոնցում բացակայում է կապը, գրում է Planet Today-ը:

Սարքը միանում է սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով, իսկ SmartThings ծրագրում նշված է դրա գտնվելու վայրը: Ծրագրավորողները երաշխավորում են մինչեւ 120 մետր շառավղով գործունեությունը: SmartTag-ը բանալիներին կամ շան վզկապին ամրացնելու դեպքում  բոլոր այդ առարկաները հեշտությամբ կհայտնաբերվեն:

Ընդ որում՝ եթե սեփականատիրոջ սմարթֆոնի հետ կապն անջատվի, ապա իրերը փնտրելու հարցում կօգնի Galaxy Find ծրագիրը: Հավելվածում կարելի է տեսնել փարոսիկի գտնվելու պատմությունը: Իսկ  սարքը կշարունակի փնտրել մոտակայքում SmartThings հավելվածով սմարթֆոնները:

Բացի այդ, եթե կախազարդը դնեք դրամապանակում եւ թողնեք այն տանը, ապա սմարթֆոնը կընդհատի կապը սարքի հետ, եւ այն ծանուցում կուղարկի մոռացված իրի մասին:

Samsung-ի ծրագրավորողները նաեւ ենթադրում են օգտագործել նոր տեխնոլոգիան ճանապարհորդությունների ժամանակ կորցրած ճամպրուկը գտնելու համար:

SmartTag-ը կարելի է ձեռք բերել առանձին կամ փաթեթով, որում կա երկու հատ:

Վերջին գրառումները

Ընտրացանկ