Սառա Ջեսիկա Փարկերը մեկնաբանել է Քիմ Քեթրոլի բացակայությունը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունում

Նորությունն այն մասին, որ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալն էկրաններ կվերադառնա, շոուի երկրպագուների շրջանում երկակի զգացումներ է առաջացրել։ Անկասկած, նրանք ուրախ են երկար սպասված վերադարձի համար, սակայն կրկին հիշել են Սառա Ջեսիկ Փարկերի եւ Քիմ Քեթրոլի կոնֆլիկտի մասին, որը սերիալի շարունակությունում չի նկարահանվի։ Փարկերի հետեւորդներից մեկն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սերիալի թիզերի մասին հրապարակման մեջ նա նշել է իր գործընկերներ Սինտիա Նիքսոնին եւ Քրիստին Դեւիսին, իսկ Քեթրոլի մասին չի հիշատակել։ Սառա Ջեսիկայի մեկ այլ երկրպագու դա բացատրել է նրանով, որ դերասանուհիները միմյանց չեն սիրում։

Փարկերն այդ մեկնաբանությունն առանց ուշադրություն չի թողել եւ հերքել է իր ու Քիմի թշնամության մասին լուրերը։ «Ես նրա նկատմամբ անբարայացակամ չեմ։ Ես երբեք նման բան չեմ ասել։ Եվ երբեք չեմ ասի։ Սամանտան այս պատմության մաս չէ։ Բայց նա միշտ մեր մասը կլինի։ Կարեւոր չէ՝ որտեղ ենք մենք ու ինչով ենք զբաղվում»,- նշել է Փարկերը։

Նա նաեւ աջակցել է հետեւորդներին, որոնք ափասոսանք են հայտնել, որ Քեթրոլը սերիալի շարունակությունում չի նկարահանվի։ «Մենք եւս կկարոտենք։ Մենք նրան շատ էինք սիրում»,- գրել է Սառա Ջեսիկան։



Ի տարբերություն գործընկերոջ, որը հերքում է կոնֆլիկտի մասին լուրերը, Քեթրոլը բազմաթիվ անգամներ անկեղծորեն խոսել է Փարկերի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի մասին։ Նա հայտարարել է, որ ինքն ու Փարկերը երբեք ընկերուհիներ չեն եղել, ինչպես նաեւ նշել է, որ Սառա Ջեսիկան պետք է ըմբռնողականությամբ մոտենա շոուի շարունակությունում նկարահանվելուց հրաժարվելուն։

Ըստ լուրերի՝ դերասանուհիների լարված հարաբերությունների պատճառ կարող էր լինել գումարը. իբրեւ Քեթրոլի հոնարարը էականորեն ցածր է եղել, քան նրա գործընկերոջինը, ինչից Քեթրոլը ծայրահեղ դժգոհ է եղել։

«Երբ ժապավենը հայտնիություն էր ստանում, հերոսուհիները փոխվում էին, դառնում ընտանիք։ Քրիստին, Սինտիան եւ Սառա Ջեսիկան մի թիմ դարձան, իսկ Քիմը մշտապես առանձին էր։ Եվ նույնիսկ երբ Քիմն իր հոնորարը ստացավ, նա դժգոհ էր, քանի որ գիտեր, որ Սառա Ջեսիկան ավելին է ստացել։ Թեեւ կարծում եմ, որ Քիմի համար կարեւոր չէ, թե որքան այն կբարձրանար, նա պարզապես ցանկանում էր գլխավոր աստղը լինել»,- նշում էին ինսայդերները։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Getty Images, Getty/Rex

Վերջին գրառումները

Ընտրացանկ