Սերգեյ Լավրովը հանդես է եկել նոր հայտարարությամբ Բաքվի և Երևանի սահմանագծման հարցի վերաբերյալ

РИА Новости-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կողմերի միջև նախնական համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման և սահմանագծման մեկնարկին և իրականացմանը»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես կգա որպես հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատու, որը կլուծի այդ խնդիրները:

Վերջին գրառումները

Ընտրացանկ