Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են 9 ավտոմեքենա

Այսօր՝ հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:50-ի սահմաններում, Բագրևանդի փողոցում, «Հին Ջրվեժ հացատան դիմաց բախվել են Mercedes, Toyota Camry, Volkswagen Passat, Mercedes A-160, NIssan Tiida, Nissan March, Nissan March, BMW և Տcion մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Փաստի առթիվ Գ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Բոլոր վարորդները եղել են դեպքի վայրում, իսկ Toyota Camry-ի վարորդը ավտոմեքենան թողնելով այնտեղ, հեռացել է:

 Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

 Ըստ նախնական տեղեկությունների, բախումը տեղի է ունեցել Toyota-ի և Mercedes-ի միջև, որից հետո էլ նշված ավտոմեքենաները բախվել են կայանված մյուս ավտոմեքենաներին:

Վերջին գրառումները

Ընտրացանկ