Շուռնուխի տունը, որ Ադրբեջան է դարձել, կադաստրի վկայականով Հայաստանի տարածք է. Արման Թաթոյան

Մեխանիկական սահմանազատման հետևանքով խախտվել է նաև ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: Ըստ նրա հավաստիացումների՝ քաղաքացիները ոչ միայն զրկվել են իրենց սեփական ապրուստը հոգալու հնարավորությունից ու կանգնել են լուրջ խնդիրների առաջ, այլև զրկվել են տնտեսական գործունեություն, այլ կերպ ասած՝ բիզնես գործունեություն ծավալելու իրավունքից:

«Մենք ունենք սեփականության հետ կապված 2 հիմնարար խնդիր: Առաջինը, որ այսօր Ադրբեջանինը համարվող տարածքում մնացել են հողամասեր, հողատարածքներ և սեփական տներ, որոնց կադաստրային վկայականները կամ սեփականության վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի մարմինների, կա՛մ Հայաստանի անկախ մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում: Օրինակ, Ստյոպա Մովսիսյանի տունը, ամբողջ հողատարածքով, տրվել է վկայական Հայաստանի կադաստրի կողմից, հիմա այդ հողատարածքը որ կիսվել է, Ադրբեջան է դարձել, այդ կադաստրի վկայականով Հայաստանի տարածքն է: Ակնհայտ է, որ մենք այստեղ ունենք 2 հիմնական տարբերություն, չէ՞: Գեոդեզիական քարտեզ կամ հողօգտագործման, որ, օրինակ, մենք Արամուսում ենք մանրամասն նայել, այնտեղ նույնպես կա այդ խնդիրը, և ունենք նաև տեղագրական քարտեզ: Մենք ակնհայտ է, որ ունենք այստեղ անհամապատասխանություն: Հարց է առաջանում՝ բա նախկինում մենք ո՞նց ենք իրականացրել այդ հատկացումները»,- նշեց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը նաև ներկայացրեց, թե Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որ համայնքներում քանի տուն, ինչքան մասնավոր և համայնքային հողատարածք կամ արոտավայր է անցել ադրբեջանական վերահսկողության ներքո:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Վերջին գրառումները

Ընտրացանկ