«Սնկային դաշտ»․․․ հիանալի աղցանի բաղադրատոմս․․․ մատչելի, գեղեցիկ ու շատ համեղ

Առաջարկում ենք պատրաստել նոր, շատ հետաքրքիր աղցան, որ կոչվում է «Սնկային դաշտ»։ Շքեղ, համեղ ու կարևորը՝ շատ գեղեցիկ է ստացվում։ Ախորժելի է և գրավում է բոլորի ուշադրությունը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • մարինացված շամպինյոն՝ 300գ
  • խոզապուխտ՝ 200գ
  • կարտոֆիլ՝ 200գ
  • ձու՝ 4 հատ
  • գազար՝ 4 հատ
  • պինդ պանիր՝ 100գ
  •  կանաչի՝ 100գ
  • մայոնեզ՝ 380գ
  • աղ

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին եփել գազարը, կարտոֆիլը՝ աղով ջրի մեջ, եփել նաև ձուն։ Եփած բանջարեղենն ու ձուն թողնել, որ սառեն։

Կարող եք վերցնել ցանկացած կանաչի, շատ համեղ է ստացվում կանաչ սոխով և սամիթով։

Վերցնել ափսե, որի մեջ ձևավորելու եք աղցանը։

Առաջին հերթին դնել սունկը՝ գլխիկով դեպի ներքև։

Կանաչին կտրատել և լցնել սնկի վրա։ Հավասարեցնել և քսել մայոնեզի շերտ։

Ձուն խորանարդաձև կտրատել և լցնել կանաչու շերտի վրա։ Մայոնեզից ցանց անել։

Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ձվի վրա։ Նորից մայոնեզ։

Խոզապուխտը կտրատել ձվի պես և լցնել որպես հաջորդ շերտ։ Նորից մայոնեզի ցանց անել։

Հաջորդն է գազարն ու էլի մայոնեզ։

Կարտոֆիլը քերել և լցնել գազարի վրա։ Թեթևակի սեղմել և մայոնեզ քսել։

Այժմ զգույշ շուռ տալ աղցանը, որպեսզի սունկը լինի վերևում։

Վերջին գրառումները

Ընտրացանկ