Ստեղի երեխեքը ճոխ-ճոխ ապրեն, իսկ այնտեղի երեխեքը գերլարված վիճակում դիրքեր պահե՞ն։ Գերլարված վիճակում պատերազմ տեսնելուց հետո, հիմա մի հատ էլ պոստ պահեն, հա՞։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների ծնողներն այս պահին  հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց, պնդում են՝ իրենց որդիները պետք է ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, այլ ոչ Արցախում։ Ծնողները հանդիպում են պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։

«Երեխեքը այդ վիճակում այնտեղ են, դու պատկերացնու՞մ եք՝ մենք՝ ծնողներս, այստեղ ինչ վիճակում ենք։ Մեզ խաբում են, ասում էին՝ մինչեւ դեկտեմբերի վերջ երեխաները կգան Հայաստան, բայց չարեցին նման բան։ Քաղաքական որևէ բան չկա այստեղ, մեր պահանջը մեկն է՝ բերեք մեր երեխեքին, թող ստեղ ծառայեն»,- ասաց ծնողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed