Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատա մասնագետների կողմից 2021թ. հունվարի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 12 գնաճ և 5 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է սոխ 1կգ` 50 դրամ (25%), կաթնաշոռ 100գր` 11 դրամ (6.0%), կաթ 1լ` 19 դրամ (5.6%), բժշկական ձեռնոց զույգ` 3 դրամ (5%), վարունգ 1կգ` 50 դրամ (5%), թթվասեր 200գր` 11 դրամ (4.5%), մածուն 500գր` 10 դրամ (4.1%), ոսպ 1կգ` 26 դրամ (4.5%), շաքարավազ 1կգ` 4դրամ (1.0%), պանիր «Չանախ» 1կգ` 21 դրամ (1%), թեյ 100 գր` 4 դրամ (0,5%), ալյուր 1կգ` 1 դրամ (0,3%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ` 100 դրամ (12.5%), մակարոն 400 գր` 5 դրամ (2.1%), բրինձ սպիտակ երկարահատիկ 1 կգ` 6 դրամ (1.2%), ձու 1 հատ` 1 դրամ (1.2%), կարագ 200 գրամ` 9 դրամ (0.9%) ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են գնաճի դեպքում` կաթնամթերքի շրջանառության ոլորտում («Կաթ», «Թթվասեր», «Կաթնաշոռ», «Մածուն»), իսկ գնանկման դեպքում` «Ադամաթուզ» և «Հավի ձու» ապրանքային շուկաներում:

Նշված փոփոխությունների գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովը իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ:

Վերջին գրառումները

Ընտրացանկ