Մի ամերիկյան կինոնկարում դրվագ կա, որն արդեն 30 տարի է՝ ակտուալ է Հայաստանի համար: Ամերիկացի մի խոշոր գործարար իրեն ուղեկցողների հետ մոտենում է իր իսկ երկնաքերին, որտեղ մի 15-20 հոգի, կրծքներին բողոքի ինչ-որ ցուցանակներ փակցրած, վանկարկում են ինչ-որ բաներ: Այս արժանապատիվ անձը, բարձրանալով 15, թե 20-րդ հարկ, շարունակում է դիտել այդ «բունտը»: Այնուհետեւ, նայելով մի անորոշ ուղղությամբ, հանձնարարում է. «Կտրեք նրանց ջուրը եւ էլեկտրականությունը, եւ նրանք կդադարեն բունտ անել»:

Թուրքերը, կներեք, թքած ունեն հայերի ներելու վրա

Հիմա, հայ-թուրքական հարաբերությունների «փայլուն» ապագայից խոսողները եթե զրկվեն իրենց՝ չվաստակած պաշտոններից, չկարողանան վճարել ջրի, էլեկտրականության, գազի… «Տիգրանիկին գուլպա առնելու» համար, արդյոք, նույն ջերմե­ռան­դությամբ կպահ­պանե՞ն իրենց «կառուցողական» դիրքորոշումը: 

Որոշ միաբջիջներ կարծում են, թե էս հայվան (իրենց պատկերացմամբ) թուր­քերը, «յալվար ընկած»՝ աղերսում են իրենց ներել: Նրանք թքած ունեն ձեր ներելու վրա: Բա մեկը հարցնող չկա՝ ինչի՞ համար ներվեն. Այն, ինչ նրանք արել ու անում են, միանգամայն տեղավորվում է ժամանա­կակից քաղաքակրթության տրամաբա­նութ­յան, արժեհամակարգի մեջ: Եթե կարող եք, մի ընկեք «ոտ­քի տակ»: Բայց ինչ­պես չընկնես, երբ տխմարներն այսօր հանդես են գալիս որպես իմաստուններ: Ողբա, Հայաստան…

ՀԳ. Մարդիկ կան, ովքեր խելագարվում են, ում սրտերը ճաքում են՝ տեսնելով համատարած անգրագիտությունը, այլասերվածությունն ու ցինիզմը: Նրանք, այդուհանդերձ, չեն հանձնվում, շարունակում են պայքարել այդ մութ ուժերի դեմ՝ իրենց առողջության հաշվին: Թեպետ, ո՞վ է նրանց խնդրել դրա համար: Ո՞վ է խնդրել, օրինակ, որ Ռուբեն Մխիթարյանը Զատիկի օրը «գժվի»: Մխիթարյանը՝ ի՞նչ, բա Շիրա՞զը, ով այն լուսավոր ժամանակ խելա­գարվում էր. «Մարդիկ կան, որոնք փրփուրի նման Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում, Բայց խորքում որքա՜ն մարգարիտներ կան, Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում»: Նա էլ վաղուց գնացել է տիեզերքի խորքերն ու այլեւս չի կարող ասել․ «Մռնչա, Շիրազ, ազատություն Մասիսին»:

Թուրքերը, կներեք, թքած ունեն հայերի ներելու վրա

ՀԳ 2. Իսկ դուք, հարգելի միամիտ հայեր, սպասեք ԱՄՆ նախագահի հերթական ապրիլքսանչորսյան ուղերձին: Լավ, իսկ սեպտեմբերի 27-նոյեմբերի 10 ցեղասպա­նության մասին ի՞նչ կասեք, իսկ շարունակվող մշակութային ցեղասպանության եւ էթնիկ զտմա՞ն մասին: Դա է՞լ է ներառվելու այդ տիեզերական զեկույցի մեջ ու հաշվի առնվելո՞ւ է, արդյոք, Ապոկալիպսիսի ժամանակ:

hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed