Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները․ Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝  տեղեկացնելով, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ինք է ստորագրել թաղապետի լիազորություններն իրեն փոխանցելու կարգադրությունը։

Խաժակյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Նման իրավական «գրագիտություն» նույնիսկ ամենավատ համատիրությունում չեք տեսնի:

Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները:

Չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորություն փոխանցի: Դա անում է թաղապետի տեղակալը՝ իր ձեռամբ:

Այս իշխանության մի մասը պատասխանատվության է կանչվելու անհագ եւ ապաշնորհ կոռուպցիայի համար, իսկ մյուսը՝ անգրագետ վարչարարության»:

Վերջին գրառումները

Ընտրացանկ