«Տարիքի հետ սովորում ես հաշտվել անգամ քո ցավերի հետ, կորուստներիդ ու հիասթափություններիդ հետ. հաշտվել, բայց չմոռանալ երբեք». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարելով՝ նշելով, որ հիշում է ամեն բան, իր կյանքում ու սրտի մեջ կնճիռներ ու ակոսներ թողած բոլոր մարդկանց, երեւույթներն ու կորուստները։

«Տարիքի հետ սովորում ես հաշտվել անգամ քո ցավերի հետ, կորուստներիդ ու հիասթափություններիդ հետ: Հաշտվել, բայց չմոռանալ երբեք: Ես հիշում եմ ամեն բան, իմ կյանքում ու սրտիս մեջ կնճիռներ ու ակոսներ թողած բոլոր մարդկանց, երեւույթներն ու կորուստները: Մոռանալ էդ ամենը նշանակում է կորցնել ինքդ քեզ: Իսկ ես հազիվ սկսել եմ ճանաչել… Բազմաշերտությունը երբեք էլ հեշտ ու մարսելի չէ արտաքին աշխարհի կամ մեծամասնության համար: Ոչ էլ անկեղծությունը: Միեւնույն է խութեր են փնտրելու, անհարթություններ ու նման բաներ: Բայց ախր փնտրել պետք չի։ Բազմաշերտությունն ինքնին խորդուբորդ է ու անհարթ եւ մարսելի է դառնում միայն շատ նեղ շրջանակի համար: Մեզնից յուրաքանչյուրն ինքն է իր աշխարհը կերտում: Էդքան բան: Իսկ բոլորի համար «սիրելի լինելու» բարդույթն էլ տարիներիդ հետ սահում անցնում է՝ ձեռքի մատների արանքով սահող ավազների պես: Ու մնում է իրականը: Քո ափը:

Վերջին գրառումները

Ընտրացանկ