«Տառերի պուրակ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել է ծառին

Հունվարի 15-ին, ժամը 12:45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել է ձորակում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քուչակ-Արտաշավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Վերջին գրառումները

Ընտրացանկ