Թավշյա հեղափոխության օրերին ժողովուրդը և ամբողջ ազգը ոգևորված էր հին իշխանությանը մերժելու և նորին դիմավորելու գաղափարով: Հինը՝ մերժվեց, բայց փոխարենը «թավիշ» բառը ժողովրդի ընկալումներում նոր որակ ձեռքբերեց: Հետագային թողնելով տարբեր բնագավառներին առնչվող թավշյա փոխակերպումները, անդրադառնամ թավշյա անիշխանության մերօրյա 1-2 դրսևորումների:

Սեղմած գազ սպառողները ոգևորվել էին դրա վաճառքի չափի միավորի փոփոխությունից` խորանարդ մետրը՝ կգ դարձնելու առիթով: Սկզբնական շրջանում սպառողը նույն կմ ավտովազք կատարելիս որոշ չափով պակաս էր վճարում: Հետագայում այն ոչ միայն հավասարվեց նախկին չափի միավորի արժեքին, այլև՝ սպառողը սկսեց նախկինից ավելի վճարել: Թավիշը սպառողիս համար փշապատ տեսք ստացավ՝ սեղմած գազի լցակայաններում 3 օրով գազամատակարարման դադարեցումից հետո, երբ գանձապահը ինձանից պահանջեց 7750 դրամ: Իմ այն հարցին, թե գազը թանկացե՞լ է: Պատասխանեց․ «Հոպար հիմա պոլնի ենք լցնում և, հետո որակն էլ է լավացել: Կտեսնես, թե ինչքան ես քշելու»:

Իրոք ՀԴՄ կտրոնի վրա 25 կգ էր նշված՝ նախկինում 17 կգ-ի սահմաններում էր լինում: Սովորաբար ես ավտոմեքենան լիցքավորում եմ Պռոշյան գյուղի մոտակայքում՝ ավտոմայրուղուն հարող տարածքում, հանրությանը առավել հայտնի՝ Վլադիմիր Գասպարյանի եղբոր գազալցակայանում, որտեղ մեկ լիցքավորումը գազի թանկացումից հետո /300 դրամից դարձել է 310 դրամ/ տատանվել է 5150-ից 5550 դրամ, որով 170-175 կմ վազք եմ կատարել: Վերջին շրջանում գազի ծախսին զուգահեռ նաև բենզինի ծախս էլ է լինում: Այս անգամ՝ գազը սպառվեց, երբ ավտոմեքենայի վազքը 160 կմ էր: Այսօր մեքենան լիցքավորելիս, նախապես աշխատողին զգուշացրեցի, որ նախորդ անգամ 2 հազար դրամից ավելի եմ վճարել, բայց ավելի քիչ եմ քշել: Աշխատողը պատասխանեց. «Հոպար հիմա գազը հորից ենք լցնում, դրանից է», մոռանալով, որ գազը վաճառում են ոչ թե խ.մ-ով, այլ՝ կգ-ով: Այս անգամ ՀԴՄ-ի վրա արձանագրված էր քաշը՝ 19 կգ, սակագինը՝ 300 դրամ, արժեքը՝ 5700 դրամ: Իսկ ինչո՞վ են զբաղված պետական պատասխանատու մարմինները: Վերջին շրջանում, առաջին անհրաժեշտության ապրանքներն էլ զգալի թանկացել են:
Սպառողներիս համար իրոք թավիշը փշապատվել է: Պատճառը՝ երկրում տիրող անիշխանությունն է…
 
Միքայել Միքայելյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed