ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թա ղեմ Քոչարյանին, խո ղեմ դրա գլուխը, ես ընտրելու եմ Փաշինյանին»

Կարդացեք նաև՝

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, քաղաքական ուժերն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ցուցակները։ «Հայաստան» դաշինքը գլխավորող Քոչարյանը հայտարարում է, որ իրենց նպատակն է լինելու «մինչև քոքը մաշացնել» այն ուժերին, որոնք կարող են իշխանության հետ կոալիցիա կազմել։ Ի՞նչ զարգացումներ եք տեսնում։

-1989 թվականին Ադրբեջանում կար Գրողների միության նախագահ՝ Անար, ով իր հարցազրույցում ասել էր, թե հայերը մազոխիստ են։Բայց այդ Անարն ամբողջ  աշխարհով մեկ ենթարկվեց հալածանքների։

Վիկտոր Համբարձումյանի մակարդակով իրեն հակադարձեցին ու ապացուցեցին, որ մազոխիստ են թուրքերը և ոչ  հայերը։Բայց հիմա, ովքեր ուզում են Քոչարյանին աջակցեն կամ ձայն տան, կապացուցեն, որ Անարը ճիշտ բան է ասել հայերի այդ հատվածի նկատմամբ։ Ի՞նչ է նշանակում աջակցել նրան, ով իրեն անարգել է, ստրկության մեջ գցել, կողոպտել, ենթարկել իրենց կտտանքների ու բազմաթիվ հանցագործություններ իրականացրել՝ Մարտի 1, Հոկտեմբերի 27։

Ինքն էր ցանկանում Մեղրին տալ ու այդքանից հետո, եթե պետք է Քոչարյանին ընտրեն, նշանակում է Անարը դեռ  33 տարի առաջ շատ ճիշտ բան էր ասում, իզուր էինք իրեն քարկոծում։

Վարդան Մալխասյան

Ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրածին և իշխանության որակը որոշում է ժողովուրդը։ Եթե վատ իշխանություն ես ձևավորում, ոչ մի ընդդիմություն այն չի կարող վերափոխել։

Մեզ այսօր նոր տիպի, նոր որակի քաղաքական ուժեր  են պետք։ Ոմանք  պնդում են, թե պետությունը զորեղ է իր տնտեսությամբ, քաղաքացիների ապրելակերպով, կենսամակարդակով։ Այդ ամենը ճշմարտության կեսն է։ Պետությունը նույնիսկ այդ ամենով չի կարոզ զորեղ լինել՝ եթե նա չի վայելում իր քաղաքացիների համակրանքը, վստահությունն  ու սերը։

Պետության առաջնորդը ևս պետք է վայելի իր քաղաքացիների վստահությունն ու սերը։ Քոչարյանին ոչ միայն չեն վստահում ու սիրում, այլ խորապես ատում են։ Միգուցե իրենք հաշվարկը կառուցել են այն հատվածի վրա, որն իրոք մազոխիստ են։ Իհարկե  Հայաստանում կգտնվեն մազոխիստներ, բայց նրանք շատ փոքր մասսա են ու ես չեմ կարծում, որ այնքան ձայն կստանա, որ գնա խորհրդարան։

-Մյուս կողմից էլ իշխանությունն ամեն ինչ արեց, որ  հասարակությունը  նրանց նորից ձայն տա՝ իր անխոհեմ, անհեռատես քայլերով ու քաղաքականությամբ։

-Այո։ Բայց նրանք, ովքեր Փաշինյանից խռով են ու մի քիչ էլ գիտակից հաստատ նախկիններին չեն ընտրի։Մեկը մեկին լավ էլ աջակցում են։ Կառավարիչներից այսօր պահանջվում է արժեհամակարգ, մտածողություն, բարոյական նկարագիր։ Եթե կառավարիչները դա չունեցան՝ չեն կարող երկիրն այս վիճակից հանել։ Եթե կառավարիչները չունեցան ժողովրդի շունչը գիտակցելու կարողություն, եթե իրենց ուժն ու զորությունը չունեցան՝ երկիրը չեն կարող փրկել։

Նրանք, ովքեր ժամանակին եղել են թալանչի, կաշառակեր ու կեղեքիչ՝ այդ կարգի մարդիկ զուգահեռաբար անհնար բան է, որ այդ մարդիկ լինեն նաև հայրենասեր։ Եթե հայրենասեր լինեին սեփական ժողովրդին չէին կոտորի։ Նրանցից հայերնասիրություն սպասելը մանկամտություն է ու ծիծաղելի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերջին գրառումները

Ընտրացանկ