ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ Լենա Նազարյանն ադեկվшտ չէր. Արման Աբովյան

Անընդունելի միջադեպ է: ArmLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ խոսելով երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից, երբ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը վիրավորեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

«Շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը, և ֆունդամենտալ հարցը, որ կարծում եմ` պետք է պատասխան ստանա, հետևյալն է` արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտո՞ւմ զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ»: Կառավարության վերաբերմունքն ապացուցելու համար վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն այսօրվա նիստում հանձնարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատարին պատմել, թե ոլորտում ինչ բարեփոխումներ են արել։

Փաշինյանի իշխանության գալուց հետո դիահերձարաններն են բարեկարգել, սառնարանները` բազմապատկել, դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր բացվել, թվարկեց Անահիտ Ավանեսյանը:

«2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով: 20 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը, և կառուցվել է սառնարանային նոր բլոկ, հիմա ընթանում է երկրորդի կառուցումը», – ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

Դիահերձարանների բարեկարգման, ժամանակակից սառնարաններով հագեցման ծրագիրը կանգ չի առնում, կառավարությունը շարունակում է լայն թափով, մանրամասնեց առողջապահության ոլորտի պատասխանոտւն։ 2020-ին Գորիսի սառնարանային համակարգն են հագեցրել, հիմա էլ Սևանինն են նախագծում. «21 թվականին վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը: Պիտի ասեմ, որ այժմ էլ նախագծվել է և ընթանում է Սևան քաղաքի մասնաճյուղի ամբողջական վերակառուցման ծրագիրը»:

Վերջին գրառումները

Ընտրացանկ