Ադրբեջանը դեռևս չի թողնում իր վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել զոհված զինծшռшյողների шճյունների որոնումները։ Այս պահի դրությամբ, ռուսшկան կողմը шդրբեջանական կողմի հետ բանшկցություններ իհարկե վարում է, բայց դեռ որևէ шրդյունք առկա չէ: Միայն նշվում է, թե  աճյունների մասով լինելու է, բայց թե երբվանից արդեն կթողնեն, դա դեռևս մնում է հարցականի տակ»։

Ընդ որում, ադրբեջանական կողմը հիմնավորումներ չի ներկայացնում։ Նկատենք, որ  ադրբեջանական կողմի՝ որոնողական աշխատանքները շարունակելու արգելքը եռակողմ հայտшրարության տրամաբանությունից չի բխում և պետք է արժանանա միջազգային կառույցների արձագանքին: Սա միջազգային իրավունքի, միջազգային նորմերի խախտում է։

Որքա՞ն է ի վերջո այս պահին որոնվող զինծառшյողների թիվը։ Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են,  այս պահին փնտրվող զինծառայողները շուրջ 400-ն են ։

Ավելի քան 4 ամիս անհետ կորած զինծառայողների ծնողները ծանր, անորոշ սպասման մեջ են։ Հավելենք, որ դեռևս խնդրահարույց է մնում գերիների վերադարձի հարցը:

Եվրոպական միությունն անհրաժեշտ է համարում հարգել միջազգային իրավունքն ու լիարժեք իրականացնել նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությամբ նախատեսված՝ բոլոր գերիների վերադարձի ապահովման դրույթները:  Եվրոպական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Եվրոպական միությունն ընդգծում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է պահպանվի, ԵՄ-ն կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների և պատանդների փոխանակման կետի դրույթները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed