Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Յուրի Ուտկինի գլխավորած գիտնականների խմբին հաջողվել է կանխել մարդու բջիջների վարակումը կորոնավիրուսով՝ օգտագործելով ֆոսֆոլիպազների ընտանիքի ֆերմենտներ, որոնք իժերի եւ այլ օձերի թույնի մաս են կազմում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի թաղանթում կան ճարպային մոլեկուլներ, որոնք իրեց կառուցվածքով նման են բջջային թաղանթի այն մասերին, որոնք գրոհում են A2 (PLA2) ֆոսֆոլիպազների մոլեկուլները։ Գիտնականները PLA2 մոլեկուլները հանել են մի քանի տեսակի իժերի թույնից՝ բջջային կուլտուրաները մշակելու համար:

Ինչպես պարզվել է, օձի թույնի բոլոր տեսակները ճնշում են վիրուսի բազմացումը բջջային կուլտորաներում: Բայց ֆոսֆոլիպազների հատուկ տեսակները, մասնավորապես նրանք, որոնք պարունակվում են Նիկոլսկայա իժերի (Vipera nikolskii) թույնի մեջ, առանձնահատուկ արդյունավետություն են ցուցաբերել:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց թույնի ֆերմենտները խոչընդոտում են վիրուսի տարածմանը, ոչնչացնում սննդային միջավայրում գտնվող վիրուսային մասնիկները եւ խանգարում բջիջների մակերեւույթի ռեցեպտորներին դրանց միացմանը: Կարեւոր է, որ ֆոսֆոլիպազի արդյունավետ չափաբաժինը չի լուծել բջիջների թաղանթը եւ բջիջներում վտանգավոր փոփոխություններ չի առաջացրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed