Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայի Փոստային և հեռագրական կազմակերպության (PTT), Aktif Bank-ի և Ադրբեջանի AzerPost-ի միջև համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդ համաձայնագրի՝ UPT (Միջազգային դրամական տրանսֆեր) գլոբալ դրամական փոխանցումների և վճարումների հարթակն ապահովելու է երկու երկրների միջև դրամական փոխանցումները:

Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել UPT-ի գլխավոր տնօրեն Հաքան Օզաթը:

«Մենք հպարտ ենք մեր ստեղծած համակարգով, որն իրականացնելու է Թուրքիայի և Ադրբեջանի փոստային բաժանմունքների դրամական ուղիղ փոխանցումները»:

Օզաթը նշել է, որ այս համակարգի ծառայությունից օգտվելով՝ երկու երկրների քաղաքացիները կարող են արագ և շահավետ դրամական փոխանցումներ անել:

Նա հույս է հայտնել, որ այդ ծառայությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսության զարգացմանը:

Վերջին գրառումները

Ընտրացանկ