Թուրքիայի պաշտպանության նախարարը գնահատել է C-400-ից հրաժարվելու հնարավորությունը

Անկարան շարունակում է Մոսկվայի հետ բանակցությունները C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի երկրորդ գնդի մատակարարման շուրջ, որոնցից հրաժարումը Թուրքիայի համար խնդրահարույց է: Այդ մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«C-400 համակարգերի փորձարկումները, որոնք մենք ձեռք ենք բերել ՌԴ-ից, շարունակվում են, մենք ջանում ենք աշխատանքն անցկացնել պլանավորված ձեւաչափով: Դրանց երկրորդ գնդի ձեռքբերման շուրջ բանակցությունները շարունակվում են… Սպասում ենք ԱՄՆ-ի կողմից իրադրության ըմբռնում: Պատժամիջոցների լեզուն, որը չի համապատասխանում դաշնակցային հարաբերություններին, անընդունելի է: Ետ վերադառնալ այն կետից, որին մենք մոտեցել ենք, շատ պրոբլեմային իրադրություն է»,-Աքարի խոսքը մեջբերում է Yeni Safak թերթը:

Եթե ԱՄՆ-ը ցանկանում է խնդրի լուծում, ապա այն պետք է գտնել տեխնիկական մակարդակով բանակցությունների ճանապարհով, հավելել էնախարարը: C-400 հակաօդային պաշտպանության ռուսաստանյան նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից, փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը՝ սպառնալով ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել CAATSA-ին («Պատժիամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքին) համապատասխան:

Անկարան հրաժարվել է զիջումների գնալ եւ շարունակել է բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուսաստանյան C-400 ՀՕՊ համակարգերի նման կապակցությամբ Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները եւս մեկ անգամ ցույց են տալիս Վաշինգտոնի անկարողությունը ազնիվ մրցակցության հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Վերջին գրառումները

Ընտրացանկ