«Վերջ դնելով բոլոր ասեկոսեներին». Հրուշ Աճեմյանը պատմել է քաղցկեղի դեմ «լուռ պայքարի» մասին

ԱՄՆ-ում ապրող, արմատներով հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանը պայքարում է ձվարանների քաղցկեղի դեմ։ Վիզաժիստը, որն աշխատում է նաեւ Քարդաշյան քույրերի հետ, այդ մասին հայտնել է Instagram-յան էջում արված անկեղծ գրառմամբ։

«Ինձ համար ծայրահեղ դժվար էր այս ճանապարհի մասին պատմել բոլորին։ Երկու ամիս մտածելուց հետո ես համարձակություն հավաքեցի հրապարակել այս տեսանյութը»,- գրել է Աճեմյանը։

«Վերջ դնելով բոլոր ասեկոսերներին. ճշմարտությունն իմ լուռ պայքարի մասին» վերնագրով տեսանյութում Հրուշը ներկայացրել է իր այցը գինեկոլոգի՝ նշելով, որ ցանկանում է, որ յուրաքանչյուրը եւ հատկապես կանայք պարբերաբար ստուգում անցնեն․ «Դա կարող է փրկել ձեր կյանքը»։ Աճեմյանը նշել է, որ ԱՄՆ լավագույն գինեկոլոգի ձեռքերում է եւ կասկած չունի, որ դրական ելք է լինելու։

Վերջին գրառումները

Ընտրացանկ