Վերջին անգամ մորը զանգել է հոկտեմբերի 10-ին ու ոգևորված ասել, որ… անմահացած հերոս Կառլեն Առաքելյանի մասին

Առաքելյան Կառլենը Ծառայությունն անցել է Մարտունի 3 զորամասում։ Ուշ է մեկնել ծառայության «Ես եմ ծրագրով»: Ավարտել է Գյումրու Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջը։ Մինչև ծառայությունն էլ նվիրված էր հայրենիքին, իր հող ու ջրին ,իր հարազատ Շիրակ գյուղին։ Անսահման բարի, ընկերասեր ու հասկացող էր:

Իր 22 տարիների ընթացքում հասցրել էր մեծ հարգանք վայելել։ Էնքան շատ կյանք կար իր մեջ, փորձում էր կյանքի ամեն րոպեն վայելել, անցկացնել ընկերների ու հարազատների հետ։ Ծառայության էր մեկնել 2019 թվականի ամռանը։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Ասկերան, հետո Հադրութ:

Վերջին անգամ մորը զանգել է հոկտեմբերի 10-ին ու ոգևորված ասել, որ անպայման հաղթելու ենք, ամեն ինչ լավ է լինելու ։Պատմել է ,որ շուտով իրեն մեդալ են տալու։ Հակա ռակորդի դիրքեր գրա վելու, մեծաքանակ զե նք-զի նամթերք ու կենդանի ուժ ոչնչացնելու համար պարգևատրվել է «մար տական ծառայություն» մեդալով։

Ավելի ուշ իմացանք, որ թշն ամու դիրքեր է մտել, կարևոր փաստաթղթեր ու քարտեզներ դուրս հանել, բացառիկ քաջություն է դրսևորել։ Շուրջ 60 օր անհետ կորած էր համարվում ամբողջ վաշտի հետ, գտնվել է Հադրութում դեկտեմբերի 6-ին։ հերոսի մ ահով ընկել է հոկտեմբերի 11-ին ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed