Խարդախություններ կատարած անձը հայտնաբերվել է

Փետրվարի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ին Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը, գրավադրելու և գումարը իրեն տալու պայմանով, վերցրել էր իր տեսանկարահանող երկու սարքը և խաբեությամբ հեռացել՝ պատճառելով 400.000 դրամի վնաս:

Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են սարքերը խաբեությամբ հափշտակած անձի ինքնությունը։ Փետրվարի 16-ին 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է, բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ փետրվարի 14-ին տղամարդը խաբեությամբ հափշտակել էր 23-ամյա մի երիտասարդի ոսկյա շղթան ու խաչը: Ոստիկանության Էրեբունու բաժնում տվյալ դեպքով նաև հաղորդում էր ստացվել։

Հարուցվել են քրեական գործեր։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված իրերը հայտնաբերելու ուղղությամբ։

Ընտրացանկ