Խմորիչով լեգենդար խմոր․․․ հարմար է տարբեր կարկանդակների, պիրոգների՝ ցանկացած թխվածքի համար

Այս խմորն ունիվերսալ է․ սրանից կարող եք թխել կարկանդակներ՝ ամենատարբեր միջուկներով, հոթ-դոգներ, պիրոգներ։ Խմորի հետ շատ հաճելի է աշխատել։

Картинки по запросу "Легендарное «Хрущевское» тесто"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 650գ
  • կարագ՝ 200գ
  • շաքարավազ՝ 100գ
  • կաթ՝ 250մլ
  • աղ՝ 1թ․գ․
  • չոր խմորիչ՝ 11գ
Картинки по запросу "Легендарное «Хрущевское» тесто"

Պատրաստման եղանակ․

Կաթին ավելացնել աղը, շաքարավազը և հավկիթները։ Հարել։

Կարագը հալացնել, թողնել, որ սառի և ավելացնել կաթնային զանգվածին։

Առանձին մաղել ալյուրը, ավելացնել խմորիչը, խառնել։ Ստացված խառնուրդը միացնել հեղուկ զանգվածի հետ։ Խմոր հունցել՝ 10-12 րոպե։

Պիտի հարթ խմոր ստացվի։ Դնել այն տոպրակի մեջ և պահել սառնարանում առնվազն 4 ժամ։

Խմորը հանել սառնարանից և պատրաստել այն, ինչ անհրաժեշտ է։ Օգտագործելուց առաջ ցանկալի է խմորը 1-2 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո, որ այն մի քիչ հանգստանա և ավելի նուրբ լինի։

Ի դեպ, այսպիսի խմորը 2 ամիս կարող եք պահել սառցարանում։

Легендарное "Хрущевское" тесто

Բարի ախորժակ։

Ընտրացանկ