Fr24news.com կայքը գրում է, որ վեց ամսական Էրին Բեյթսը ծնվել է 5 կիլոգրամ քաշով և ունեցել է սրտի բնածին արատ, պահանջվել է կատարել սրտի բաց վիրահատություն: Փոքրիկ աղջնակը միշտ ջերմում էր և ուներ որոշակի վերականգնողական խնդիրներ և ամիսներ շարունակ բուժվելուց հետո նա լավ հնարավորություն ուներ ապաքինվելու: Սակայն փոքրիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Նրա լուսանկարը, որը հրապարակվել է ծնողների համաձայնությամբ, ցույց է տալիս, որ իրենց դուստրը հիվանդանոցում պառկած է և միացված է շնչառական սարքավորմանը, որը թթվածին է ապահովում երեխային։

Վեց ամսական Էրին Բեյթսը գտնվում է Լիվերպուլի Ալդեր Հեյի մանկական հիվանդանոցում։ Նրա հետ Հիվանդանոցում է նաև մայրը՝ 29-ամյա Էմմա Բեյթսը:
Նրա հայրը՝ 32-ամյա Ուեյնը տուն է վերադարձել Մանչեսթերում գտնվող Բուրի, որտեղ պետք է ինքնամեկուսանա երեխայի հետ շփման պատճառով: Զույգը կապի մեջ է մնում պարբերաբար տեսազանգերի միջոցով:
Պրն. և տիկին Բեյթսը պատմել են, որ Էրինը իրենց միակ երեխան է և նրանք պայքարել են 10 տարի երեխա ունենալու համար։
«Խնդրում եմ, խնդրում եմ, պահեք Էրինին ձեր աղոթքներում: Մենք չենք կարող կորցնել նրան այս վիրուսի պատճառով: Նա շատ էր պայքարում, մենք նրա կարիքը ունենք», – ֆեյսբուքյան իր էջում գրել էր երեխայի մայրը: