Բաղադրիչներ

Քայլերի հաջորդականություն

  1. Պատրաստում ենք կրեմը: Կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները հարում ենք, դնում մարմանդ կրակին և եփում (ընթացքում կրեմը թանձրանում է): Վերցնում ենք կրակից, ծածկում պոլէթիլենային թաղանթով (այնպես, որ թաղանթը կպչի կրեմին)և թողնում սառչի: Երբ կրեմը բավականաչափ սառչում է, տեղափոխում ենք սառնարան: Սառը կրեմը լցնում ենք խոհարարական պարկի մեջ:
Զատիկի բուլկիներ Пасхальные Булочки Zatiki bulkiner - YouTube

2.Պատրաստում ենք խմորը: Կաթը տաքացնում ենք, ավելացնում շաքարավազը, խմորիչը և 4 ճ/գդ ալյուրը: Զանգվածը խառնում ենք և 10 րոպեով տեղափոխում տաք տեղ:
Այս ընթացքում այլ ամանի մեջ լցնում ենք մնացած ալյուրը (50 գր պահում ենք), 1 ձվի դեղնուցը, կարագն ու աղը և լավ հարում ենք: Այս զանգվածը լցնում ենք նախորդի մեջ և խմոր հունցում:

3.Խմորը գնդում ենք, ամանի մեջ սառը ջուր ենք լցնում և խմորն ընկղմում մեջը: 15-20 րոպե անց խմորը վերցնում ենք, վրան լցնում 50 գր ալյուրը. կրկին գնդում և 30 րոպեով թողնում հանգստանա:

4.Այս ամենից հետո խմորը 50-60 գրամանոց գնդերի ենք բաժանում:

5.Գնդերը տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, մատով մեջտեղներից մի փոքր տափակացնում ենք և թողնում 20 րոպե հանգսատանան:

6.Բուլկիների մեջտեղները կրեմ ենք լցնում, կողքերին ձվի դեղնուց ենք քսում և 20 րոպեով տեղափոխում 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը:

7.Այս ընթացքում պատրաստում ենք օշարակը: Շաքարի փոշին և կիտրոնի հյութը լավ հարում ենք:
Բուլկիները հանում ենք ջեռոցից, օշարակապատում և ցանում կոկոսի քերուկը:

8.Ահա և վերջ:

Սովորում ենք համեղ բուլկի պատրաստելու հեշտ բաղադրատոմս 

Булочки Ванильные КАК ПУХ Փափուկ և անուշահամ բուլկիներ - YouTube

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed